Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները

Այսօր Ժնևում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման ժամանակ «հիմնական հարցեր» քննարկելու հնարավորության համար:

Նախարարների նախորդ բանակցությունը տեղի էր ունեցել նոյեմբերին՝ Լավրովի երևանյան այցի շրջանակում:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը փետրվարի 24-ին մեկնել է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի հանդիպմանը։