Ինչո՞ւ Փաշինյանը չհերքեց հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտի ստեղծելու մասին լուրը (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը չգիտի՞, որ 19-րդ դ․Ադրբեջան չի եղել, նրանց ջաղացին ջուր է լցնում

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, որն անդրադարձավ Մյունխենում անվտանգության համաժողովի համատեքստում անցկացված Ալիևի և Փաշինյանի պանելային քննարկմանը՝ գնահատական տալով Ադրբեջանի դիրքորոշմանը ու Ալիևի հռետորաբանությանը։ Իմքայլական պատգամավորներից մեկի գնահատմամբ՝ այդ հանդիպմանը երևաց, որ Ալիևը թուլացրել է իր հռետորաբանությունը, այնինչ Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ Ադրբեջանի նախագահը միշտ էլ տարել է իր հոր քաղաքականությունը Արցախի հարցում և Մյունխենում դրան հավատարիմ մնաց։

Խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մասին, թե Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, որ նա և առնվազն նրա ղեկավարած Ադրբեջանի վերնախավն իրենց մտածելակերպով մնացել են 19-րդ դարում, քաղաքական վերլուծաբանն ասաց, որ դա անգրագետ պնդում է, քանի որ 19-րդ դարում Ադրբեջան գոյություն չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում