«Վերելք»․ «Նա այլասերված գազան է», հյուրը՝ Արարատ Կոստանյան (տեսանյութ)

Սոս Սարգսյանը ժամանակին այսպիսի միտք է արտահայտել՝ «Այսքան փոքրաթիվ ազգ, և պարզվում է` այսքան շատ թալանչի, կաշառակեր, ձրիակեր, գող ու թմրամոլ, ու դեռ էլի ինչ ասես… Խորհրդային ժողովուրդ ենք` անիրավությամբ, ստով ու կեղծիքով աճեցված և… Չէ, հանցանքը, մեծ հանցանքը քայքայված տնտեսությունը չէ: Վերջապես, դա արդյունքն է: Հանցանքը մարդուս դատարկված հոգին է… Այս շաղախը հիմնապատի մեջ չեն լցնի, պատը պատ չի դառնա… Ծառը տնկում է մեկը, պտուղն ուտում են շատերը: Այդպես է` ծառ տնկողն առաքինի է, այդ առաքինի մարդիկ են պակաս»։
Արևելագետ Արարատ Կոստանյանի հետ քննում ենք պետական պատի համար ոչ պիտանի շաղախի վերափոխման հնարավորությունը։
Քննարկվում է նաև Սիրիայում տիրող իրավիճակը։
Պարոն Կոստանյանը, որը դասավանդել է Մալազիայում, ներկայացնում է ժամանակին այդ երկրի կյանքում հայության ունեցած դերն ու թողած հետքերը։ Այդ երկրում ևս անհանգիստ են Սորոսի գործունեությամբ, այն աստիճան, որ երկրի վարչապետը ժամանակին Սորոսին անվանել է այլասերված գազան։

Մանրամասները՝ տեսանյութում