Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ասկերան շրջկենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: