Ամերիկացիների ավելի քան 60%-ը վստահ է, որ Դոնալդ Թրամփը կվերընտրվի

Ամերիկացիների գրեթե երկու երրորդը համոզված է, որ Դոնալդ Թրամփը 2020 թվականի նոյեմբերին վերընտրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին վկայում են փետրվարի 23-ին հրապարակված CBS հեռուստաալիքի և YouGov հետազոտական ծառայության համատեղ հարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է փետրվարի 20-22-ը, որին մասնակցել են 10 հազար գրանցված ընտրող:

Հարցման արդյունքներով, հարցվածների 65%-ը կարծում է, որ Թրամփը «հաստատ» կամ «հավանաբար» կհաղթի առաջիկա ընտրություններում: Սա 1% -ով պակաս է, քան մի քանի շաբաթ առաջ:

Իր հերթին, ամերիկացիների 35% -ը կարծում է, որ նա «հազիվ թե» կամ «միանշանակ չի» հաղթելու։

Հանրապետական կուսակցության համակիրների ճնշող մեծամասնությունը (90%) չի կասկածում երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելուն: Դեմոկրատների մեկ երրորդից ավելին համաձայն է նրանց հետ: