«Ընկերների» վերադարձը. Հայտնի է դարձել, թե երբ է թողարկվելու սերիալի նոր սերիան

Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանկը և Դեյվիդ Շվիմմերը նորից կհանդիպեն նկարահանման հրապարակում։ Դերասանները կրկին կխաղան երկրպագուների սիրված «Ընկերներ» սերիալի իրենց դերերը։

Ճիշտ է, երկրպագուներին կուրախացնեն ընդամենը մեկ սերիայով: Այն մասին, որ սերիալը պատրաստման փուլում է, հայտնել են իրենք՝ դերասանները՝ ինստագրամյան իրենց պրոֆիլներում լուսանկարներ հրապարակելով։

«Ընկերների» վերամիավորումը քննարկվում էր երկար ժամանակ, և, ըստ երևույթին, գործընթացի բոլոր մասնակիցներին հաջողվել է համաձայնության գալ: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ նկարահանումների համար յուրաքանչյուր դերասան կստանա ավելի քան երկու միլիոն դոլար:

Ըստ WarnerMedia կորպորացիայի՝ նոր դրվագը կհրապարակվի 2020 թվականի մայիսին:

Ամերիկյան «Ընկերներ» կատակերգական սերիալը Մանհեթենում  բնակվող վեց ընկերների կյանքի մասին է, որը լույս է տեսել 1994 թվականից մինչև 2004 թվականը: