Երկրաշարժ Ադրբեջանում

Ադրբեջանի տարածքում փետրվարի 22-ի առավոտյան երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է News.am-ը: 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շեմախի շրջանի տարածքում` Գոբուստանի սեյսմոլոգիական կայանից 32 կմ դեպի հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07:05-ին: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 4 կմ խորության վրա: