Ետ քաշեք ձեր թավիշն Արցախից

Արցախի հողում դավադրաբար թավիշ է ներմուծվում՝ կամաց-կամաց, թավշյա մզզոցով, նպատակաուղղված։

Եվ այդ թավիշից սրտխառնոցս ահագնանում է։

Մի՛ արեք, Արցախը պարտավոր ենք թողնել մաքուր՝ որպես մեր ժողովրդի փրկության գոտի։

Արցախը թավիշով վարակելը ամենամեծ ստորությունն է, ետ քաշեք ձեր թավիշն Արցախից և մի պղտորեք արցախցու հոգին․․․։

Մարդիկ այստեղ սահման են պահում, երկիր են պահում, հայրենիք են պահում, նաև ձեր նման անասունների անվտանգությունն են ապահովում։

Յուրաքանչյուր արցախցի կենդանի վահան է թշնամու և հայրենիքի միջև, հայրենիքի պահապան վահան, այն հայրենիքի, որին դուք արժանի չեք, ստոր եք ու ծախու, անսեռ եք ու անհայրենիք, անմայր եք ու անզավակ․․

Արցախում եթե անգամ եղել է որևէ ակցիա, հանրահավաք, կամ մեկ այլ բազմամարդ միջոցառում, եղել է բացառապես հանուն Արցախի, հանուն անվտանգության և անկախության․․։ Իսկ հիմա երբև Արցախի տեղն անգամ չիմացած ամեն տականք իրեն իրավունք է տալիս գնալ և պղտորել մարդկանց։

Մտացածին սցենարներդ հավաքեք և կորեք Արցախից։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Ետ քաշեք ձեր թավիշն ԱրցախիցԱրցախի հողում դավադրաբար թավիշ է ներմուծվում, կամաց-կամաց, թավշյա մզզոցով, …

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 21 февраля 2020 г.