Փարաջանովի մտերիմը․ Միքայել Վարդանով (տեսանյութ)

1937 թ․ փետրվարի 21-ին ծնվել է  մեր հայրենակից Միքայել Վարդանովը։

Նա վավերագրական կինոյի վարպետ էր՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, տաղանդավոր արվեստագետ։

Վարդանովն իր կրթությունն ստացել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, որն ավարտել է 1965 թ․։

Երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն որպես օպերատոր, նրա օպերատորական աշխատանքներով՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը» (1969 թ.), Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975 թ.) և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերում:

Նա եղել է Փարաջանովի մտերիմը, մոտ ընկերը և դրա համար հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից։

Նրա գլուխգործոցը թերևս  «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմն է։

Սովետական միության հետապնդումները ստիպում են հեռանալ հայրենիքից, և նա բնակություն է հաստատում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Հայկական արվեստի մասին Վարդանովի հոդվածները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում: Նրա վերջին ստեղծագործությունը վավերագրական տրիլոգիան էր՝ «Ջնջված դեմքեր» (1987 թ.), «Մինաս. Ռեքվիեմ» (1989 թ.) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին գարուն» (1992 թ.):

Միացյալ Նահանգներում 2010 թ․ հիմնադրվում է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը, որի նպատակը մեկն էր ՝ուսումնասիրել Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործությունները։

Ինստիտուտը ներկայումս էլ ակտիվ գործունեություն է ծավալում:

2014-ին այս ինստիտուտի մրցանակին է արժանացել օսկարակիր ռեժիսոր Մարտին Սքորսեզեն՝ վարպետի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնման գործում մեծ ավանդ ունենալու համար,

իսկ 2015-ին Գոհար Հակոբյանը՝  System of a Down-Wake Up խորագրով համերգաշարի համար։

Համերգաշարը միտված էր Հայոց ցեղասպանության փաստի վրա հրավիրել աշխարհի հանրության ուշադրությունը։
Մահացել է 2009 թ. 31 դեկտեմբերին, Հոլիվուդում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներ։

Մեզ մնում է վառ պահել հզոր արվեստագետների անունները։