Վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում

Ծախսատար նախագահը

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։

Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը…

Այո, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…

Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի…

Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը…

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Ծախսատար ՆախագահըՈր գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ…

Опубликовано Gevorg Petrosyan Четверг, 20 февраля 2020 г.