Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները․ ընտրապայքարի մեջ է 6 հայ թեկնածու

Իրանում փետրվարի 21-ին ընտրական տեղամասերի բացումով մեկանարկել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին տեղեկացրել է  IRNA.ir գործակալությունը։

290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում է հավակնորդների համապատասխանությունը նորմերին: Յուրաքանչյուր տեղի համար պայքարում է մոտ 50 թեկնածու։

Հայ համայնքին խորհրդարանում հատկացված երկու տեղի համար՝ հարավային և հյուսիսային իրանահայության համար։  Մանդատ ձեռք բերելու համար պայքարում են հայ համայնքի վեց անդամ:

Նշենք, որ ընտրություններն ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, ԱՄՆ-ի կողմից սաստկացող տնտեսական ճնշման պայմաններում։ Ովքե՞ր կղեկավարեն խորհրդարանը՝ ռեֆորմիստնե՞րը, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե պահպանողականները և կառավարության քաղաքականության հակառակորդները: Փորձագետների կարծիքով, վերջինների շանսերն ավելի մեծ են։