Ես համոզված եմ, Աստված տվեց մեզ այդ օրը՝ Արցախի անկախությունը․ Զորի Բալայան

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կայացրեց պատմական որոշում, դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով:

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Ստեփանակերտում հազարավոր մարդիկ փողոցում անհամբեր սպասում էին այդ որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից ու միացան հանրահավաքի մասնակիցներին, որոնք ցնծությամբ ողջունեցին    Լեռնային Ղարաբաղի անկախության  որոշումը։

Հենց այդ օրը արձանագրվեց Լեռնային Ղարաբաղի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանի կազմից:

Գրող, հասարակական, քաղաքական գործիչ Զորի Բալայանի հետ LIVEnews.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք շուտով։