Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Երվանդ Մանարյանը (տեսանյութ)

Կյանքի 96-րդ տարում  հավերժի  ճամփորդ դարձավ  Հայաստանի Հանրապետության  ժողովրդական  արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ  Մանարյանը։

Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում։ Անմոռանալի են նրա կերտած դերերը կինոյում։

Երվանդ Մանարյանը հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։

Մանրամասները՝ տեսանյութում