LIVEnews.am-ը շնորհավորում է Արցախին՝ Վերածննդի օրվա առթիվ

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կայացրեց պատմական որոշում` դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հենց այդ օրը Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Ադրբեջանի կազմից:

Արցախյան շարժումն ազգային զարթոնք էր, պայքար՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, որի շնորհիվ ունենք այսօրվա ազատ և ժողովրդավար Արցախի Հանրապետությունը։

Շնորհավորում ենք  Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին՝ իր ազատության համար պայքարում տարած հաղթանակի, Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Խաղաղություն  և բարգավաճում մեր ժողովրդին։