Այսօր մեր պետությունը հայի ձեռքում չէ, Անգլիան մեր գլխին նախագահ է կարգել, իսկ ԱՄՆ-ը՝ վարչապետ (տեսանյութ)

Արտաքին մարտահրավերներ, ներքին լարվածություն, բաժանարար գծեր՝ յուրայիններ-ոչյուրայիններ, հակահեղափոխականներ ու  դուրսպրծուկներ. այս ամենօրյա լարվածության ու ներքին պայքարի մեջ եփվում է մեր երկիրը։ Հարցին, թե որպես մտավորականի՝ չի՞ վախեցնում մեր ընթացքը, ի պատասխան, գրող-հրապարակախոս, բանաստեղծ-թարգմանիչ  Լիա Ավետիսյանն ասաց․ «Մտավորականը չի կարող վախենալ․ կարճամիտներից, մանկամիտներից տարբերվում է նրանով, որ  ինքը մտավորական է։ Եվ երբ փոքրիկ Դավիթը գնացել, արտերն էր ավերում, արտատեր պառավը, կարող է գրաճանաչ չէր, բայց Դավթին խրատ տվեց, ասաց գնա՝ որս արա։ Գնաց որս անելու, տեսավ՝ որս չկա, էլի եկավ պառավի մոտ, պառավն ասաց՝ գնա քեռի Թորոսից վերցրու, դու գանձեր ունես պահած՝ Քուռկիկ Ջալալի, զենք ու զրահ․ ու պառավն էլի խրատ տվեց։ Սանասարն ու Բաղդասարն էլ իրենց ամրոցը կառուցեցին, անուն դնել չէին կարողանում։ Սանասարը գնաց, գտավ բերեց ալևոր սերմնացանին, որը տեսավ ու ասաց՝ սանսուն է սա, ու անունը մնաց Սասուն։ Մտավորականը նրա համար է, որ խրատ տա»։

– Բայց արդյո՞ք կա այսօր խրատ կամ խորհուրդ տվող, ու առավելևս, խորհուրդ լսող կա՞ այդ թվում իշխանության մեջ։

– Լսող կա, բայց հաղորդող չկա, մենք էկրաններից տեսնում ենք քաղաքական գործիչների, որոնցից մի մասը քարոզում է, որ թմրանյութերն ազատ վաճառվեն, որ կավատությունը հարկվի ու պետությունը եկամուտ ստանա, քայլում ես Թումանյան փողոցով ու միայն ղումարի գովազդ է՝ վիվարո, վիվարո, մյուս կողմում՝ աջարաբետ, աջարաբետ․․․

«Այսքան խեղճացած հայ մտավորականը երբևէ չի եղել։ Ասում ենք՝ 30 տարի անկախ երկրում ենք ապրում, բայց 30 տարի գիտությունն ապրում է օտարերկրյա գրանտներով։ Այսինքն, մեր գիտնականը, իսկ մենք հրաշալի գիտնականներ ունենք,  պետք է խղճահարություն առաջացնի օտարերկրյա հարուստի մեջ, որ փող տա ու ինքը կարողանա ուսումնասիրել որևէ ազգային բան»։

– Մենք ի զորո՞ւ ենք դիմակայել մեր ազգային արժեքներին ուղղված այս հարվածերին։

– Իհարկե, ի զորու ենք, մեզնով սկսվել է՝ մեզնով կավարտվի։ Սա աստվածային նախախնամություն է։ Կան բաներ, որ ի զորու չեն կոտրել։ Առնվազն 2000 տարի հայերի դեմ գնում է պատերազմ, նաև տեղեկատվական դաշտում։ Հայի դեմ պատերազմը միշտ է եղել։

Պետությունը հայի ձեռքում չէ։ Անգլիան հատուկ մեզ նախագահ է կարգել,  հատուկ Քարահունջի ու նման ծրագրերի համար։ Մյուս թևն ամերիկյան է՝ վարչապետը, Ազգային ժողովը։

Նիկոլ Փաշինյանը 6-րդ դասարանի մակարդակի ոտանավոր է գրում, երեխաները կարդում են, կարծում են դա է գլուխգործոցը,  մինչդեռ պետք է Շիրազ կարդալ՝ Իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես․․․

Մանրամասները՝ տռեսանյութում