Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ