Վարչապետները գալու և գնալու են, իսկ Արցախը ինչպես եղել է մերը, այնպես էլ կա և պետք է մնա մերը
Մյունխենում անվտանգություն հռչակվածը մեր պատմական հայրենիքն է և դա չի կարելի ուրանալ: Այն անսակարկելի արժեք է:
Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգն է եղել և տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։
Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին:
Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը:
Սա մեր պատմությունն է, սա մեր էությունն է և աշխարհը պետք է հաշվի նստի մեր պամության հետ:
Վարչապետները գալու և գնալու են, իսկ Արցախը ինչպես եղել է մերը այնպես էլ ի շնորհիվ 90-ականների ազատագրական պայքարի և հայերի թափված հերոսական արյունի կա և պետք է մնա մերը: Սա է առաջին հերթին պատմական արդարությունը:
Ամարաս, Գանձասար, Շուշի` դա մենք ենք, մեր հզորությունն է, մեր հայկական հոգին, «մեր փառքը և պատիվը», մեր անցյալն ու ապագան:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Մյունխենում անվտանգություն հռչակվածը մեր պատմական հայրենիքն է և դա չի կարելի ուրանալ:Այն անսակարկելի արժեք է:Արցախը…
Опубликовано Վահան Բաբայան Среда, 19 февраля 2020 г.