«Ոչ»-ի կողմ ձևավորելով՝ զերծ ենք մնալու «Այո»-ի կողմի հետ քաղաքական դիսկուրսից (տեսանյութ)

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադարձավ առաջիկա սահմանադրական հանրաքվեին՝ դրան իրավական գնահատական տալով և հայտնելով, որ երկրում մեկնարկեց հակասահմանադրական, հակաիրավական, ոչ լեգիտիմ գործընթաց։

Ու թեև խորհրդարանական և արտախոհրդարանական քաղաքական ուժերն այդպես էլ չձևավորեցին «Ոչ»-ի կողմ, այսօր 61 իրավաբաններ ԿԸՀ-ում նախաձեռնեցին նման ճակատի ձևավորումը։ Սակայն, ինչպես նշեց հաղորդման հյուրը, իրենց ճակատը ոչ թե քաղաքական դիսկուրսի մեջ է մտնելու «Այո»-ի ճակատի հետ, այլ իրենք փորձելու են հանրաքվեին վերաբերվել իրավական տեսանկյունից։

««Ոչ» քարոզչական կողմի հիմնական հնարավորությունների մեխանիզմները տրված են օրենսդրությամբ և երկու քարոզչական կողմերի համար հավասար պայմաններ են նախատեսվում, ուստի երկրորդական խնդիրներ են ի հայտ գալիս։ Առաջին հերթին սա վերաբերվում է վերահսկողական մեխանիզմներից օգտվելու հնարավորությանը։ Այս գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն «Ոչ»-ի քարոզչական կողմի ձևավորմամբ։ Մեր հիմնական նպատակն էլ ամբողջ հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումն է, որպեսզի կանխվեն հնարավոր ընտրախախտումները կամ եթե այդպիսիք կլինեն, գրանցվեն հետագայում բարձրաձայնելու և բողոքարկելու նպատակով։ Երկրորդ նպատակն է՝ ունենալ օրենսդրությամբ տրված այդ մեխանիզմները և հարթակ տրամադրել այն քաղաքացիական նախաձեռնություններին, կազմակերպություններին, որոնք ավելի ակտիվորեն կցանկանան «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում