«Վերելք»․ Այսօրվա քաոսը խելքի պակասից է, հյուրը՝ Արտաշես Փափազյան (տեսանյութ)

«Մենք, որպես հասարակություն, քաջ գիտակցում ենք, թե ինչից է մեզ բոլորիս պրծեցրել Նիկոլը, բայց ինքն էլ պիտի քաջ գիտակցի, թե ով ենք մենք, ու առանց սրտնեղելու ու նեղանալու հաշվի առնի իր «ծնողի» անկեղծ հորդորներն ու խորհուրդները»: Այսպես է կարծում «Վերելք» հաղորդաշարի հյուր Արտաշես Փափազյանը։ Թե որ չափով  է Փաշինյանը լսում իր «ծնողի» անկեղծ հորդորներն ու խորհուրդները, կարող եք տեղեկանալ՝ դիտելով տեսանյութը։
«Ունկնդրելով ԼՂՀ վերաբերյալ մյունխենյան Փաշինյան-Ալիև պանելային քննարկումը, մոտս է՛լ ավելի է խորանում այն համոզումը, որ մեր բռնած բոլոր գործերն ու գործողությունները, թե նախկինում և թե այսօր, իրականացվում են բացառապես սիրողական մակարդակով: Այս հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խոսքից, բերած արգումենտներից ու պատճառաբանություններից, առաջ քաշած փաստարկներից ու հիմնավորումներից, նրա պահվածքից, ընտրված լեզվով մտքերը (մտքե՜րը՞) հստակ ներկայացնելու անկարողությունից (ախպեր, դե անգլերենն ինչ դառավ, որ չխոսանք…) ու մի շարան այլ ակներև բացթողումներց աներկբայորեն եզրակացնում ես, որ Փաշինյանը, մեր նախորդ բոլոր ղեկավարների պես, չունի լուրջ խորհրդականներ, ընդ որում ոչ միայն Ղարաբաղի խնդրում, այլ արդեն թնջուկի վերածվող նաև բոլոր ՆԵՐՔԻՆ հարցերի վերաբերյալ»,- սա ևս «Վերելքի» հյուրի տեսակետն է։

Նա առաջարկում է, որ երկրում ստեղծվի ուղեղային կենտրոն։ Բայց «ցավալին այն է, որ ուղեղային կենտրոն ստեղծելու կարևորությունն գիտակցված չի եղել ինչպես մեր նախորդ կառավարչների, այնպես էլ ներկայիս ղեկավարի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում