Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան

Հրաժարական տալ չեմ պատրաստվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է հրաժարական տա։ Իսկ բանակում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ շտաբի պետն ասաց․«Դեպքերից չորսը հիվանդության պատճառով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը դժբախտ պատահարի հետևանքով է։ Ես եղել եմ զորամասերում, պարբերաբար լինում եմ, չեմ խորշում»: