ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,- նշել է ԿԸՀ քարտուղարը։