Պաշտպանության բանակում մեկնարկել է ուսումնական փուլը

Փետրվարի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020 թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ մամուլի ծառայությունը։ Այդ առիթով զորամասեր են այցելել բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: Վերջիններս շնորհավորել են անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը: