Բերդավանն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն կունենան պաշտպանական պատեր

Անվտանգ ու դիմակայուն Տավուշ

Այսուհետև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի. գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։

Այս մասին տեղեկացանք ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Փետրվարի 15-ին Բերդավան գյուղում մեկնարկեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է Պահապան զարգացման հիմնադրամ / Pahapan Foundation-ի նախաձեռնությամբ և բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են «Պահապան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը/ Inga Manuk-Pahapan, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը/Nikolay Grigoryanը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը/ Shirak Torosyan, Սարգիս Ալեքսանյանը/Sargis Aleksanyan և Սոֆյա Հովսեփյանը, որը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Տավուշի սահմանապահ գյուղերի խնդիրները:

Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և դպրոցի ապաստարանների արդիականացման և

վերազինման հնարավորությունները»,- գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: