Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

2rd.am կայքն իր ֆեյսբուքյան էջում մեկ տեսանյութով ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից հատվածներ, որոնք ներկայացնում են նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

«․․․Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում նշում է նախագահը։

«․․․Այո, աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք նույնպես ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ առնչություն չունի, որովհետև դուք այն երբեք չեք ունեցել՝ անկախ Ադրբեջանի Հանրապետությունը և անկախություն դուք ձեռք եք բերել ղարաբաղցիների հետ միասին։ Ես մասնակցել եմ ռազմական գործողություններին և հպարտ եմ այն արդյունքով, ինչ մենք այսօր ունենք»,- ասում է նա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի հարցին ի պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում

Դիրքորոշումը հստակ էր՝ անկախության և անվտանգության փաստացի մակարդակը, սա է այն սահմանը որից այն կողմ զիջումների չենք գնա #ՌՔ

Опубликовано 2rd.am Воскресенье, 16 февраля 2020 г.