Նիկո՛լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե՛ն մուրում, իսկ հաղթանակը զիջում են միայն հիմարները և դավաճանները. Գևորգ Գևորգյան

Նիկո՛լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե՛ն մուրում։

Մեր պետությանը և ազգին պետք է հաղթանակածի հոգեբանությամբ առաջնորդ, ոչ թե «խաղաղասեր», ում համար նույն հարթության վրա են հայի ու ադրբեջանցու շահերը: Առաջնորդ, ում համար իր ազգի և պետության շահերն են առաջնային, ոչ թե հակառակորդի:

Իսկ միջազգային հանրության օրակարգի հարց պետք է դարձնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Արցախի էթնիկ տերերը՝ ՀԱՅԵՐՆ ԵՆ, ովքեր 30 տարի առաջ, ագրեսոր ադրբեջանի կողմից ենթարկվեցին բռնությունների: Արցախի ժողովուրդը, համայն հայության հետ միասին պաշտպանեցին իրենց հողը, պաշտպանեցին իրենց գոյության իրավունքը, պաշտպանեցին իրենց հայրենիքը, պաշտպանեցին իրենց ինքնորոշման իրավունքը: Եվ այսօր՝ միակ առաջնային հարցը, ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, Արցախի Հանրապետության ճանաչումն է: Միայն այս կետից կարելի է խոսել ադրբեջանի հետ, միայն այս դիրքերից կարելի է քննարկել հարցերը: Սա մեր անվտանգության ամենակարևոր դիրքն է, սա մեր հաղթանակն է: Արցախը, երբե՛ք չի լինելու ադրբեջանի կազմում և վե՛րջ։

Հ.Գ. Հաղթանակը զիջում են միայն հիմարները և դավաճանները:

Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyanֆեյսբուքյան էջից

Նիկո´լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե´ն մուրում։ Մեր պետությանը և ազգին պետք է հաղթանակածի հոգեբանությամբ…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Воскресенье, 16 февраля 2020 г.