Հալեպն իր արվարձաններով ամբողջությամբ ազատագրվել է

Հալեպի անվտանգության խորհրդի նիստում հայտարարվեց Հալեպ քաղաքի և նրա արվարձանների ամբողջական ազատագրման մասին։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԽՔ Արշավիր Ղարամյանը։

«Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաֆր Համրա, Հայյան, Անադան, Հրեյթան և Լերամուն շրջանները,- նշված է գրառման մեջ։- Շնորհավորում եմ ժամանակին հայկական սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի ներկայացուցիչներին և Հալեպի բոլոր բնակիչներին»: