Ձեռքներդ հեռո՛ւ մեր բանակից, գլուխներդ պատի՛ն խփեք ու բանակին չմոտենա՛ք (տեսանյութ)

Ի՞նչ ուժեր են փորձում ներսից  թուլացնել, կազմաքանդել հայկական բանակի հզորությունը: Ի՞նչ ակնարկներ են հնչում Զինված ուժերը ստվերելու ու ներքին  դիվերսիաների կազմակերպման մասին:

Հունվարի 1-ից փետրվարի 14-ը բանակում՝ խաղաղ պայմաներում, կորցրել ենք արդեն 13 զինվոր, մեկ օրում անգամ երկու զոհ ունեցանք: Ի՞նչ է կատարվում։

«Մենք» հաղորդաշարի հյուր, «Սասունցի Դավիթ աշխարհազորայինի» ազատամարտիկ  Կարեն Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Հինգ տարուց ավելի աշխատել եմ ռազմական ոստիկանության քրեական հետախուզությունում, ներսից գիտեմ ու վրդովված եմ կատարվածից։ Ինձ թվում է՝ հատուկ աշխատանք է տարվում բանակը թուլացնելու համար»,-ասում է Կարեն Առաքելյանը և հավելում․ «Հակառակորդը 1990-ականներին փորձեց հաղթել՝  չհաջողեց, Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս փորձեց՝ նորից չստացվեց։ Հիմա թշնամին հասկանում է, եթե ինչ-որ հաջողության էլ հասնի, դա լինելու է մեծ զոհերի գնով։ Իսկ ինչո՞ւ ներսից  չքանդի։ Եթե երկրին ուզում են ամենից մեծ վնասը տալ՝ պետք է բանակը քանդեն։ Խոսքս ուղղում եմ պատկան մարմիններին, սա շատ լուրջ ուշադրության արժանի հարց է»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում