Վլադիմիր Պոզները պատմել է ԱՄՆ «հակառուսական տրամադրությունների» մասին

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները նշել է, որ այսօր ԱՄՆ-ում «հակառուսական տրամադրությունը» ընդգծված է, և իշխանությունները հետաքրքրված չեն դա փոխել: Այս մասին հաղորդել է pozneronline.ru կայքը:

Լրագրողը հավելել է, որ ամերիկյան կողմը գերադասում է, որ Ռուսաստանը լինի թույլ և կախյալ երկիր:

Պոզները նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն խախտել է դեպի Արևելք չընդարձակվելու պայմանագիրը: Նրա կարծիքով՝ սա հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվստահության ձևավորմանը:

Ավելի վաղ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խախտել է ԽՍՀՄ-ին տված խոստումը և ընդլայնվում է դեպի Արևելք: Պատգամավորը բացատրել է, որ Սովետական Միությունը «թույլ է տվել իրեն խաբել», երբ հրաժարվել է ամրագրելՆԱՏՕ-ի խոստումները՝ Գերմանիայից այն կողմ չընդլայնվելու մասին։ Նոյը այս սխալը աններելի է համարել՝ ընդգծելով, որ դա թույլ է տվել դաշինքին արդեն 1999-ից աստիճանաբար ընդլայնվել, որը մինչև հիմա կանգ չի առել: