«Աննախադեպությամբ» մի տառապեք ու հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս

Աննախադեպության բարդույթով տառապող իշխանության քարոզչամեքենան հերթական «հաղթանակն» է արձանագրում։

Այս անգամ նրանք իրար հերթ չտալով գովաբանում են Փաշինյանին,թե առաջին անգամ է բարձրացվել Շահումյանի՝ ադրբենջանցիների կողմից գրավված լինելու հարցը։

Պետք է հիասթափեցնեմ թավշիստների քարոզիչներին։

Դեռևս 2010-2017թթ., բազմաթիվ անգամներ ոչ միայն բարձրացրել, այլ նաև մեղադրել ենք Ադրբեջանին՝ Շահումյանի ու Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մեջ, բայց երբեք «կուրծք չենք ծեծել», թե աննախադեպ ինչ-որ բան ենք անում։

Դա մեր պարտականությունն է եղել։

Բավական է էժան միավորներ վաստակեք։

Գործ արեք, ու Ալիևի հանդիպման ժամանակ հստակ հայտարարեք, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու, ինչպես ասել են մեր իշխանության ներկայացուցիչները։

Հ.Գ. Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։

Հ.Հ.Գ. ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար որևէ նախապայման ընդունելի չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացումը, եթե Հայաստանն իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից: «Կարծում եմ, որ բոլորը լավ գիտեն, որ Հայաստանի հետ վերջնագրերով խոսելը շնորհակալ գործ չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ նախապայման մեզ համար ընդունելի չէ, ուստի Թուրքիայի արտգործնախարարի այս քայլը ուղղակի բլեֆ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը կոչ արեց Թուրքիային իր հեղինակությունն օգտագործել Ադրբեջանի վրա ազդելու համար, որպեսզի վերջինս իր զորքերը դուրս բերի ԼՂ գրավյալ տարածքներից՝ Մարտունաշենից, Շահումյանից, Գետաշենից և Մարտակերտի շրջանի հյուսիսից: «Նաև ավելի լավ կլիներ, որ Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածի օկուպացումը»,- ընդգծեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

"Աննախադեպությամբ" մի տառապեք ու հայտարարեք,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս։Աննախադեպության բարդույթով տառապող…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Суббота, 15 февраля 2020 г.