Հուբեյում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 54,4 հազարի

Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում նոր COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 54,4 հազարը, նրանցից 1457-ը մահացել է, ապաքինվել է 4774 բնակիչ: «Իզվեստիայի» տեղեկացմամբ, այս մասին շաբաթ՝ փետրվարի 15-ին հայտնել է տարածաշրջանում հիգիենայի և առողջապահության հարցերով հանձնաժողովը:

Ըստ թարմացված տվյալների՝ Հուբեյում կորոնավիրուսից մահացության պաշտոնական մակարդակը կազմել է մոտ 2,67% ՝ մեկ օր առաջվա 2,53% -ի փոխարեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը գտել է արդյունավետ միջոց այս վարակի բուժման համար: Բժիշկների տեղեկացմամբ, դրական ազդեցություն է ունենում հիվանդների պլազմային փոխներարկումը COVID-19 կորոնավիրուսից բուժվածներից։

Փետրվարի 14-ի դրությամբ Չինաստանում նոր COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է գրեթե 64 հազար մարդ, մահացել է մոտ 1,5 հազարը, բուժվել է մոտ 7 հազարը։

Նույն օրը նաև հայտնի է դարձել Եգիպտոսում նոր կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Վիրուսակիրը արտասահմանից ժամանած օտարերկրացի է։