Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Փետրվարի 9-ից 15-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1100 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: