ԱԺ հանձնաժողովները փակ քննարկում կանցկացնեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ»,- գրել է Սամսոնյանը։

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու ենք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների»,- նշել էր Զոհրաբյանը:

Հարգելի ընկերներ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի…

Опубликовано Ani Samsonyan Пятница, 14 февраля 2020 г.