Քեզ համար եմ այս գիշեր արթնանալու (տեսանյութ)

Երգահան, երգիչ Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել՝ «Ես ու դու», որը նվիրված է իր ամուսնության 6-ամյակին։ Երգը գրվել է մոտ 5 տարի առաջ։
«Հիշում եմ՝ մի քանի ամիս էր, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Քանի որ չէի կարողանում քնել, վերցրի կիթառը, ու երգի երաժշտությունը ծնվեց։ Բայց երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Անցած տարի Տաթև Ոսկանյանի հետ որոշեցինք նոր երգ ստեղծել, ու միանգամից այս մեղեդին եկավ մտքիս։ Տաթևը կյանք տվեց մեղեդուն` խոսքեր գրելով։ Հոլովակի համար օգտագործել ենք իմ սիրելի «Լա լա լենդ» ֆիլմից մի հատված»,- ասում է Վահագը։