ԲՀԿ-ն որոշեց․ գործընթացին չի մասնակցելու

ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ էր հրավիրել՝ որոշելու համար, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնի Սահմանադրության փոփոխությունների գործընթացում:

Նիստից հետո ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ն որոշել է որևէ մասնակցություն չունենալ գործընթացին:

Զոհրաբյանը նշեց, որ հենց սկզբից գործընթացը գնացել է ոչ իրավական ճանապարհով. «Մենք առաջարկեցինք միասին աշխատել գործընթացն իրավական դաշտ բերելու համար, սակայն մեր գործընկերներն ասացին, որ սա իրենց համար քաղաքական հարց է: Քննարկումների բովանդակությունից հայտնի դարձավ, որ խնդիրը «սևի» ու «սպիտակի» դաշտում է, ինչը մեզ համար անընդունելի է: Սրանով պայմանավորված՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու գործընթացին»:

Ինչ վերաբերում է իրենց ընտրողներին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ վերջիններս ազատ են քվեարկության ընթացքում: