ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Աշոտ Ղուլյանի և Քրիստին Բալայանի գրանցման փաստաթղթերը

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար փետրվարի 13-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ութ թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

ԱՀ ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովն այսօր ստացել է «Արցախի ժողովրդավարական» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Աշոտ Ղուլյանի և ինքաառաջադրված թեկնածու Քրիստին Բալայանի փաստաթղթերը:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար առայժմ ընտրական ցուցակ է ներկայացրել միայն «Արցախի Պահպանողական կուսակցությունը»` 16 թեկնածուների ընդգրկմամբ: