Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: