Ուրեմն Ծառուկյանը էդքան փոքրացել ա, որ կարիք ունի միջնորդությա՞ն (տեսանյութ)

Ժամանակին եկել են գումարներ՝ 0 տոկոս և 0,25 տոկոս, գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Իսկ գյուղացիները վարկերն ստացել են, իրենց ասելով, 20-35 տոկոսով։ Հարկավոր է լսումներ կազմակերպել և ստուգել այս փաստերը։ Գյուղացու ամբողջ ունեցվածքը մնացել է վարկերի տակ։ Եթե ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել, նրանք պետք է պատասխան տան։ Մհեր Գրիգորյանը թող լսի և ներկայացնի իրենց մոտեցումները, իրենց անելիքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Լրագողի հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ ԲՀԿ-ն քաղաքական առևտրի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով  իրենց նախկին դիրքորոշումը չեն պաշտպանում Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ, ավելին, նրանց մեղադրում են հստակ դիրքորոշում չհայտելու, խաղեր տալու մեջ, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց․ «Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել, դատարկ-դատարկ բաներ խոսացողները դատարկ խոսում են, այդպիսի բան չկա և չի կարող լինել։ Իսկ մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը։ Մենք ասել ենք, հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, որ մենք պատրաստ են 24-ժամյա աշխատանքով հանդիպել, քննարկել, որ մի օգուտ կատարենք, սպասում ենք արձագանքի, բայց ոչ մի արձագանք չտվեցին, քանի որ արձագանք չտվեցին, մենք էլ ոչ դեմ ենք քվեարկում, ոչ  կողմ, ընդհանրապես չենք քվեարկում»։

Ծառուկյանը խոսեց նաև բանակում վերջին շրջանում արձանագրված դժբախտ դեպքերի մասին՝ առաջարկելով անմիջապես ստեղծել քննիչ հանձնաժողով, հայտնաբերել, մեղավորներին, իսկ մեկ երկուսին մասսայական պատժի ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում