Քաղաքական խորհրդի նիստին ենք սպասում, նոր արդեն որոշում կունենանք․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին հարցին, նշեց, որ անձամբ ինքը թեմայի վերաբերյալ հանդես է եկել խմբակցության անունից և նշել, որ կան իրավական խոցելի կետեր, հատկապես Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի առնչությամբ, այդ իսկ պատճառով առաջին քվեարկությանը դեմ են քվեարկել, իսկ 2-րդ քվեարկությանը չեն մասնակցել, քանզի արձանագրել են, որ նախքան 2-ից 3-րդի անցնելը, պետք էր մի քանի քայլ արվեր։

Հարցին, թե մեծ թիվ չէ՞ հանրաքվեի անցկացման համար 3,5 մլդ դրամ ծախսը, Մելքումյանն արձագանքեց․ «Ես 3,5 մլդ-ից տեղյակ չեմ, ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք արդեն մեր դիրքորոշումն ասել ենք։ Ինչպես մեր կուսակցության ղեկավարն ասել է երեկ ձեզ հետ զրույցում, քաղաքական խորհրդի նիստին ենք սպասում, նոր արդեն որոշում կունենանք»։

Մանրամասները՝ տեսանյութում