Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 12:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում: