Ժիրինովսկին Վալենտինի օրը երիտասարդության համար սիրո թեմայով դասախոսություն կկարդա

Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-ժողովրդական կուսակցության  առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Սիրահարների օրը երիտասարդների համար դասախոսություն կկարդա։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեզ մոտ ուրբաթ Սիրահարների օրն է։ Իմ կաբինետում այդ թեմայով դասախոսություն կկարդամ։ Հիմնական թեզիսներն են լինելու․ սեր առաջին հայացքից, սերն աթարից էլ է կպչում, երբեք չեմ ամուսնանա, անջատեք երաժշտությունը՝ իմ ընտրյալն ուրիշի հետ է պարում։ Ահա այս մասին կխոսենք երիտասարդության հետ,- լրագրողներին ասել է ժիրինովսկին։- Երկրի մասշտաբով այսպիսի բան ոչ ոք չի կազմակերպում՝ բացի ԼԺԿ-ից»։

Նա նաև նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են միանալ քննարկմանը սոցցանցերի ուղիղ եթերում։