Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով, բոլորին դրդելով անկարգությունների, Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։

Իսկ դուք մտածո՞ւմ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. ժողովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մտցնել հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։ Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումներ։ Իսկ զավեշտը այն է, որ հենց բախումներն սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։

Ողբերգությունից անցել է տասը տարուց ավելի, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշեք, Աստծո դատաստանից դեռ ոչ մեկը չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք…

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին…

Опубликовано Арой Варданяном Понедельник, 10 февраля 2020 г.