Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, կգործի անկախ պատգամավորի կարգավիճակով

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- նշված է ԲՀԿ հայտարարության մեջ: