Երևանի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց երգչուհի Գոհար Գասպարյանի պատվին

Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում որոշվեց  Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչել երգչուհի Գոհար Գասպարյանի պատվին։ Բացի դրանից, նիստի օրակարգում ներառված է ևս 10 հարց՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին, Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին, «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցերը։