Դպրոցականների բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է Կենտրոն վարչական շրջանում․ Տիգրան Վիրաբյան

Հաշվի առնելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է՝ 15,9%:

Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:

Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով:

Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել,…

Опубликовано Tigran Virabyan Понедельник, 10 февраля 2020 г.