«Վերելք»․ ԿԸՀ-ն թողած, «սխալմամբ» ՍԴ-ն են բզկտում․ ո՞րն է «շփոթմունքի» իրական նպատակը (տեսանյութ)

Ընտրությունների արդյունքները հաշվարկում և հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովի որոշումները տասնյակ անգամ բողոքարկվել են։ Սահմանադրական դատարանն ընդամենը քննում է համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները քաղաքական ուժերի կողմից վիճարկելու հայտերը։
Այսինքն, տրամաբանական կլիներ, որ ընտրությունների արդյունքները կեղծված համարող իմքայլականները, որպես պատասխանատուի, գրոհեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու դրա ներկայիս նախագահի վրա։
Բայց դա չի արվում։ Ինչո՞ւ։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է Երրորդ հանրապետության տարիներին համապետական ընտրությունների բողոքարկման բոլոր դեպքերը և պատասխանում այն հարցին, թե ո՞ր չափով է կատարվածի համար պատասխանատու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ո՞ր չափով՝ Սահմանադրական դատարանը։
Նա նաև կարծիք է հայտնում ՍԴ դեմ իրականացվող գրոհի իրական պատճառների և նպատակների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում