Բրեդ Փիթ, «Պարազիտներ», Հոակին Ֆենիքս. հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում  տեղի է ունեցել «Օսկարի» 92-րդ կինոմրցանակաբաշխությունը։ Երկրորդ տարին անընդմեջ արարողությունը տեղի է ունեցել առանց հաղորդավարի։

Ամերիկացի ռեփեր Էմինեմը ելույթը կինոմրցանակաբաշխությանը անակնկալ էր հյուրերի համար․ երգչի հայտնվելը մրցանակաբաշխությանը նախապես չէր հայտարարվել կազմակերպիչների կողմից։ Էմինեմը կատարել է իր լեգենդար օսկարակիր (2003) հիթը՝ Lose Yourself-ը («Ինքդ  քեզ կորցնել»)։

Եվ այսպես,  այս տարվա օսկարակիրները

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ «Մակաբույծները» ֆիլմը,

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ Պոն Չժու Հոնը («Մակաբույծները»),

«Լավագույն դերասան» անվանակարգում՝ Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»),

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»),

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝  Բրեդ Փիթը («Մի անգամ․․․ Հոլիվուդում»),

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»),

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ «Խաղալիքների պատմություն 4»-ը,

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը,

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում՝  Ռոջեր Դիքինսը (ֆիլմը՝ «1917»):