Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեցին Ազգային անվտանգության ծառայությունից:

Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: