Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված հինգ նոր դեպք

Ֆրանսիայում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակված հինգ նոր դեպք։ Այս մասին հայտնել է BFM TV-ին՝ հղում անելով Առողջապահության նախարար Անեզ Բուզինին:

Նշվում է, որ հիվանդների թվում կա չորս մեծահասակ և մեկ երեխա: Բոլորը Բրիտանիայի քաղաքացիներ են: Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին վարակված մարդը  հունվարին այցելել էր Սինգապուր: Հիվանդների վիճակը կայուն է:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34 546 մարդու, գրանցվել է 722 մահ: