«Վերելք»․ Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը․ հյուրը՝ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը կարծում է, որ եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) ձևավորման ժամանակը, և եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողած դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված:

Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում: Կոնտրէլիտայի որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք:

Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում