ՀՀ նախագահը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան

Նախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- նշված է նախագահական կայքում տեղադրված հաղորդագրությունում: